Մեր մասին

Termopanel.am-ը Հայաստանում ներկայացնում է գերմանական տեխնոլոգիաներով արտադրված բարձրակարգ թերմոպանելներ՝ շենքերի ջերմամեկուսացման, խոնավության պաշտպանության և ժամանակակից երեսպատման համար։

Ի՞նչ ենք մենք անում

Արտադրում և մատակարարում

Առաջարկում ենք պրեմիում դասի թերմոպանելներ՝ նախատեսված արտաքին և ներքին հարդարման համար։

Տեղադրում և տեխնիկական սպասարկում

Մեր մասնագետները իրականացնում են որակյալ տեղադրում, տեխնիկական վերահսկում՝ ապահովելով անթերի վերջնական արդյունք։

Անհատական նախագծեր

Յուրաքանչյուր պատվերն ուսումնասիրում ենք անհատապես՝ առաջարկելով գունային, կառուցվածքային և ինժեներական լավագույն լուծումներն ըստ շինության առանձնահատկությունների։

Ձեր նախագծի հուսալի գործընկերը

Termopanel.am-ի գործունեության հիմքում ընկած է բարձր որակի, էներգաարդյունավետ և էկոլոգիապես մաքուր շինանյութերի արտադրությունը։ Մենք շուկա ենք բերել միջազգային ստանդարտներին համապատասխան թերմոպանելներ, որոնց միջուկը ապահովում է գերազանց ջերմամեկուսացում, իսկ արտաքին շերտը՝ ժամանակակից և ամուր երեսպատում։ Մեր արտադրանքը դիմացկուն է խոնավությանը, արևային ճառագայթմանը, ուժեղ քամիներին և ջերմաստիճանի փոփոխություններին՝ պահպանելով իր տեսքը և հատկությունները տասնամյակներ շարունակ։

Մենք վստահ ենք, որ ճիշտ ընտրված և տեղադրված թերմոպանելները ոչ միայն ջերմամեկուսիչ լուծում են, այլև ներդրում՝ տան հարմարավետության, էներգախնայողության և շենքի արժեքի բարձրացման համար։ Այս համոզմունքն են առաջացնում բոլոր այն նախագծերը, որոնք իրականացնում ենք։ Մեր թիմը աշխատում է Հայաստանի ամբողջ տարածքում՝ տրամադրելով խորհրդատվություն, տեղադրում և երաշխիքային բարձրակարգ սպասարկում։

Մեր առավելությունները

9

Գերմանական տեխնոլոգիա

Օգտագործում ենք միջազգային շուկայում հաստատված տեխնոլոգիաներ, որոնք ապահովում են երկարատևություն, դիմացկունություն և անփոփոխ որակ։

9

Արագ և մաքուր տեղադրում

Մեր թիմը կիրառում է ժամանակակից տեղադրման մեթոդներ, որոնք պահանջում են նվազագույն շինարարական միջամտություն և ապահովում են արագ արդյունք։

9

Անհատական մոտեցում

Որքան էլ տարբեր լինեն շենքերը, մենք գտնում ենք լավագույն լուծումը՝ հաշվի առնելով տվյալ տարածքի, կլիմայի և բյուջեի առանձնահատկությունները։

գույն և դիզայն

էներգախնայողություն

տարի ծառայության ժամկետ

իրականացված նախագծեր

Տան հարմարավետությունը սկսում է ջերմությունից։
Այն պետք է լինի ձեր տաքուկ անկյունը։