Մեր ծառայությունները

Մենք առաջարկում ենք համալիր լուծումներ շենքերի ջերմամեկուսացման և երեսպատման համար՝ հիմնված գերմանական տեխնոլոգիայով պատրաստված թերմոպանելների վրա։ Մեր ծառայությունները ուղղված են տան, բնակարանի և կոմերցիոն շինությունների հարմարավետության, էներգախնայողության և արտաքին տեսքի բարելավմանը։

Հիմնական ծառայություններ

Արտաքին և ներքին ջերմամեկուսացում

Արդյունավետ լուծումներ՝ շենքի ջերմային կորուստները նվազեցնելու և բնակելի միջավայրը գեղեցկացնելու համար։

Թերմոպանելի մատակարարում և տեղադրում

Բարձրորակ նյութերի մատակարարում և արագ, պրոֆեսիոնալ տեղադրում՝ տեխնիկական բոլոր նորմերի պահպանմամբ։

Խորհրդատվություն և անհատական մոտեցում

Ճիշտ ընտրություն յուրաքանչյուր նախագծի համար՝ գույնից մինչև կառուցվածք։ Հստակություն բոլոր հարցերում։

Ստանալ անվճար խորհրդատվություն

Արտաքին և ներքին երեսպատում թերմոպանելներով

Արտաքին և ներքին հարդարումը թերմոպանելներով ապահովում է շենքի ամբողջական պաշտպանություն եղանակային ազդեցություններից՝ միաժամանակ հաղորդելով ժամանակակից և կոկիկ տեսք։

Առավելությունները՝

  • Մինչև 60% ջերմության պահպանում
  • Պաշտպանություն խոնավությունից և քամուց
  • Չի ճաքում, չի մաշվում, չի խոնավանում
  • Ծառայում է տասնամյակներ առանց հավելյալ սպասարկման։

Թերմոպանելի մատակարարում և տեղադրում

Մենք ապահովում ենք թերմոպանելների ամբողջական մատակարարում և պրոֆեսիոնալ տեղադրում՝ սկսած որակյալ նյութերի ընտրությունից մինչև վերջնական ամրացում։ Տեղադրումն իրականացվում է տեխնիկական բոլոր պահանջների պահպանմամբ՝ ապահովելով ամուր, անվտանգ և տեսանելիորեն որակյալ արդյունք։

Ծառայության շրջանակում իրականացվում է՝

  • Թերմոպանելների մատակարարում տարբեր հաստությունների և դիզայնների
  • Տեղում չափագրում և մակերեսի նախապատրաստում
  • Արագ և մաքուր տեղադրում՝ առանց ավելորդ շինարարական միջամտության
  • Տեխնիկական վերահսկում և որակի ստուգում
  • Խորհրդատվություն շահագործման և խնամքի վերաբերյալ։

Խորհրդատվություն

Մենք ապահովում ենք ամբողջ գործընթացը՝ սկսած ճիշտ նյութի ընտրությունից մինչև վերջնական տեղադրում։ Որքան էլ տարբեր լինեն շենքերը, մենք գտնում ենք լավագույն լուծումը՝ հաշվի առնելով տվյալ տարածքի, կլիմայի և բյուջեի առանձնահատկությունները։

Ծառայության շրջանակում իրականացվում է՝

  • Անվճար խորհրդատվություն
  • Տեղում չափագրում
  • Գույնի և կառուցվածքի ընտրություն։

Կատարված նախագծեր

Առանձնատուն

Երևանում գտնվող այս առանձնատանը իրականացվել է ամբողջական արտաքին երեսպատում։ Օգտագործվել են խոնավակայուն, բարձր ջերմամեկուսիչ սալիկներ՝ շենքին հաղորդելով նոր, ժամանակակից արտաքին տեսք։ Ջեռուցման ծախսերը նվազել են շուրջ 40%։

Շենք

Ծավալուն նախագծի շրջանակում թարմացվել է շենքի ամբողջ արտաքին մակերեսը՝ կիրառելով գերմանական տեխնոլոգիայով արտադրված թերմոպանելներ։ Արդյունքում՝ շենքը ձեռք է բերել մոնոլիտ պաշտպանություն քամուց, անձրևից ու արևից։

Առևտրային Տարածք

Առևտրային կենտրոնի արտաքին երեսպատումը կատարվել է բարձր դասի թերմոպանելներով։ Նյութի դիմացկունությունը թույլ է տալիս բացառել մաշվածությունը, ճաքերը և գունաթափումը՝ ապահովելով շատ որակյալ տեսք։